Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում իրադարձությունների մասին

Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում իրադարձությունների մասին
17.10.2020 | 21:21

Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարեք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC, պատմիր ճշմարտությունը»:

Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն: Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վերջ տվեք ագրեսիային», «Ճանաչել Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»: Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Դիտվել է՝ 3797

Մեկնաբանություններ